Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակում է» (տեսանյութ)

Սահմանում տեղի ունեցած բախումների տեղեկատվական ապահովման խնդիրներին այսօր անդրադարձավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակում էր, իսկ հայկական մամուլը շատ արագ կողմնորոշվում էր. «Չնայած կային կայքեր, որ կարծես թե Ադրբեջանի ՊՆ-ի մամլո խոսնակի կցորդը լինեին, այսինքն այնտեղից ինչ հայտարարում էին, այստեղ վերնագիր էին դնում ու հրապարակում։ Իսկ ադրբեջանցիներն այնքան խառն էին, որ սկսեցին դեզինֆորմացիա տարածել»։