Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգոստոսի 5-ին ժամը 11.00-17.00 ջուր չի լինի

Հասարակություն
5c2b73942cc53d5d5d800a9e8b0ee0ea

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երեւան Ջուր» ՓԲԸ