Խորհրդային ճամբար Վանաձորում (տեսանյութ)
Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարը մինչ օրս պահպանում է խորհրդային տարիների բոլոր ավանդույթները: Որեէ փոփոխության չի ենթարկվել նաեւ շենքը։ Այս շաբաթ «Ծիծեռնակ»-ում հանգստանում են Ստեփանավանից ժամանած 180 երեխա, որոնց ծնողները հնարավորություն չունեն կազմակերպել նրանց հանգիստը։ Երեխանները այստեղ են Վորլդ Վիժն կազմակերպության շնորհիվ։ Երեխաների ամենասիրելի պահերից է հանդիսավոր տողանը, որի ժամանակ յուրաքանչյուր ջոկատ իր նշանաբանն է հայտարարում, եւ բոլորը միասին կրկնում են ճամբարի կարգախոսը։ Այս երեխաններից շատերը արդեն հասցրել են մի քանի անգամ հանգստանալ ամառային ճամբարներում եւ խոստովանւմ են՝ ողջ տարին սպասում են այս օրերին։ Ճամբարի հոգեւոր հովիվ Տեր Մերուժանի կարծիքով՝ ճամբարները երեխաներին տարբեր միջավայրերում ինքնադրսեւորվելու հնարավորություն են տալիս.«Ճամբարում մեծ կյանքի առաջին քայլերն են կատարում եւ շփման մեջ կարողանում են իրենք իրենց գտնեն, իրենք իրենց արժեքը տեսնեն»,-ասում է նա։ Մանրամասները՝տեսանյութում։