Զգուշացեք սնկային թունավորումներից
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման դեպքեր: Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով, 2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով: Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում. • Չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: • Սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության • Երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել: • Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են եւ կարող են բերել թունավորման: