Ինչու Հայաստանը չի ճանաչում ասորիների ցեղասպանությունը (տեսանյութ)
Առայսօր ասորիների ցեղասպանությունը չի դադարում՝ ահազանգում է դերասան Ռազմիկ Խոսրոեւը: Օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության օրն է: Ասորիների ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ ասորական համայնքն ուղերձ է հղել աշխարհի դիվանագետներին՝ պահանջելով դատապարտել հայ եւ ասորի ժողովուրդների ցեղասպանությունները: Նրանք նաեւ միջազգային ատյաններին կոչ են անում կատարած ոճրագործությունների համարի դատապարտել Թուրքիային: Ռազմիկ Խոսրոեւի խոսքով՝ ասորիները տարիներ շարունակ նույնպես ցեղասպանության են ենթարկվել Թուրքիայի կողմից: Նրա տեղեկացմամբ՝ ասորիները 870.000 զոհ են տվել. «Իրաքում՝ պատմական Նինվեի տարածքում ասորիների վիճակը գնալով վատանում է: Ասորիներին ստիպում են կրոնափոխ լինել, իսկ այն ասորիները, որոնք դավանափոխ չեն լինում, նրանց վրա այնպիսի ծանր հարկեր են դնում, որ ասորիների ստիպված լքում են իրենք պապենական տարածքները» , - նշեց Խոսրոեւը: Նրա կարծիքով, եթե ցեղասպանության հարյուրամյակն անցնի, հայերի եւ ասորիների ցեղասպանությունները կդասվեն մոռացված ցեղասպանությունների շարքին: Բանախոսի խոսքով՝ Հայաստանը դեռ չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը.«Եթե Եվրախորհուրդը ճանաչեր հայոց, հույների, ասորիների ցեղասպանությունը, Հայաստանը կճանաչեր ասորիների ցեղասպանությունը », - ավելացրեց նա: Ասորական արեւելյան եկեղեցու հոգեւոր հայր Նիկադին Յուխանայեւը Հայաստանին կոչ արեց ճանաչել ասորիների ցեղասպանությունը: