Եզդիները բնաջնջման վտանգի տակ են (տեսանյութ)
Իրաքում եզդիների բնաջնջումը կանխելու համար, այսօր հայաստանաբնակ եզդիներն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ էին։ Միջազգային կառույցից նրանք խնդրում էին կանխել Իրաքի Շանգալ մարզում օրերս սկսված եզդիների ջարդը։ Նրանց կյանքից զրկում են դավանափոխ չլինելու համար։ Եզդիներն հիշեցնում են՝ Իրաքում իրենց հայրենակիցների մասսայական սպանությունները նորություն չէ: Նրանց գերեվարում են հենց իրենց բնակավայրերում, քչերին է հաջողվում փրկվել եւ ապաստան գտնել հարակից լեռներում։ Այսօր եզդիների բողոքը լսեց ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը եւ խոստացավ նրանց ձայնը տեղ հասցնել։ Եզդիներին, խոստումը չբավարարեց, նրանք քայլեր են ակնկալում։ Եզդիները միջազգային կազմակերպություններին և ղեկավարներին զգուշացնում են՝ եթե Իրաքում գտնվող իրենց հայրենակիցներին օգնության ձեռք չմեկնեն, ապա կդառան եզդի ժողովրդի բնաջնջման մասնակից։