Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ատոմային ռմբակոծության ենթարկվեցին Հերոսիման և Նագասակին (տեսանյութ)

Հասարակություն
herosima

Այսօր Հերոսիմա և Նագասակի քաղաքների զոհերի հուշատախտակի մոտ «Հիկարի» կենտրոնի անդամներն ու հայ մանուկները մեկ րոպե լռությամբ հարգեցին ատոմային ռմբակոծության տուժածների հիշատակը։ Օգոստոսի 6-ին ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի օրն է: Լռության ակցիայից հետո հայ մանուկների նկարազարդ լապտերներն Երեւանից կուղևորվեն Հերոսիմա։ «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիփոսյանի խոսքով՝ 2005- թվականից Հայաստանը կազմակերպում է «խաղաղության լապտերներ» ակցիան։ Ըստ Փիլիփոսյանի՝ այս ակցիայի միջոցով իրենք համայն աշխարհին կոչ են անում խաղաղություն պահպանել։ Ակցիային ներկա ճապոնացի Հիրոկի Կանդան տպավորված է հայերի վերաբերմունքով. «Ես երբեք չէի պատկերացնի, որ Ճապոնիայից այսքան հեռու Հայաստանում կարող են այսպես հարգել մեր զոհերի հիշատակը», - ասաց նա։ Ի դեպ, մանկական զբոսայգում հուլիս 25 –ին  տեղադրվել  է Հերոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերին նվիրված հուշատախտակը։