Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Հայրապետյանի հարցը` Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ

Հասարակություն
Levon-Hayrapetyan2

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը: «Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լևոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու փաստաբանների բողոքը: Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը /քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ/, ինչպես նաև վերջին օրերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, որը պատճառ է հանդիսացել կալանավայրում մի քանի ուշագնացությունների պահանջում են նրան կալանքից ազատելու և հիվանդանոց տեղափոխելու անհապաղություն՝ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով: Հաշվի առնելով Սոչիում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը» - մասնավորապես ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա: Ի դեպ, նշենք, որ բաց նամակի տակ ստորագրել է նաև Լևոն Հայրապետյանի հայրենի Վանք գյուղն՝ իր ամբողջ բնակչությամբ: Artsakh Today մամուլի կենտրոն