Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են մեղավոր զոհերի համար. խաղաղության երթ Երևանում (տեսանյութ)

Հասարակություն
nkar00006

Այսօր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով տեղի ունեցավ խաղաղության երթ, որի նպատակն էր համերաշխություն սերմանել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև: Ակցիայի կազմակերպիչները վերջին շրջանում սահմանային լարվածության մեղավորը համարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններին: Երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից՝ ԱԳՆ շենքի առջևից, մասնակիցները շարժվեցին ՌԴ դեսպանատուն, այնուհետև Մաշտոցի պողոտա և ավարտեցին Ազատության հրապարակում, որտեղ տեղի ունեցավ հանրային քննարկում: Կազմակերպիչները պնդեցին, որ իշխանական բարձր ատյաններում որոշումների կայացման մենաշնորհ ստանձնած քաղաքական գործիչների ու պետությունների ղեկավարների ընտրած քաղաքականության արդյունքում սահմանին զոհվում են մարդիկ: «Մենք հայտարարում ենք, որ շփման գծում արձանագրված զոհերի համար պատասխանատու են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում շահեր հետապնդող երրորդ ուժը՝ Ռուսաստանը, որը վերջին 100 տարվա ընթացքում անմասն չի մնացել կոնֆլիկտներ ու ժողովուրդների միջեւ ատելություն ու թշնամություն հրահրելուց։ Այսօր էլ հայ-ադրբեջանական սահմանին թափվող արյան համար պատասխանատուներից է ՌԴ-ում իշխող ռեժիմն ու նրա պարագլուխը»,- նշվում էր երթի հայտարարության մեջ:   nkar00003 nkar00004 nkar00001