«Բոլոր երկրներում խոսքի ազատությունը հետընթաց է ապրել» (տեսանյութ)
«Խոսքի ազատությունը Հայաստանում բոլոր ուղղություններով հետընթաց է ապրել»,- այսօր այս մասին հայտարարեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը `ամփոփելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2014 թ.-ի առաջին կիսամյակը. «Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ մենք արձանագրել են 5 դեպք, ճնշումներ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցներ նկատմամբ 29 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 10 դեպք»։ Պարոն Մելիքյանը նա նաև հիշեցրեց բոլոր պաշտոնյաններին, որ լրագրողները կատարում են հանրային նշանակության գործունեություն` ընդգծելով, որ վերջին այս կիսամյակում շատացել են ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ: «Անգամ բարձրաստիճան պաշտոնյան հրաման տվեց լրագրողներին սրբել այդ տեղից և կարծում եմ, որ լրագրողական կազմակերպությունները պետք է այս և նմանատիպ դեպքերն անարձագանք չթողեն»,-շարունակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։ Բանախոսը նաև անդրադարձավ մարտի 4-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում էր պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցներին՝ սոցիալական ցանցերից անանուն կամ կեղծանունով հանդես եկող օգտատերերին՝ «ֆեյքերի» հրապարակումները կամ մեկնաբանությունները տարածելու համար: «Փաստաթղթի հեղինակները, ըստ էության, որոշել են կարգավորել ինտերնետը խոսքի ազատություն սահմանափակմամբ և լրատվամիջոցների վրա ճնշմամբ։ Այս օրինագիծը նույնիսկ միջազգային լրագրողական կազմակերպություններին տագնապի մեջ էր գցել, թե ինչպես կարելի է 21-րդ դարում անհիմն սահմանափակումներ դնել, չէ որ սոցիալական ցանցերը նոր մեդիաներ են»։