Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 միլիոն դոլարի վարկ Հայաստանին` ՀԱԷԿ-ի վերանորոգման համար. azatutyun.am

Հասարակություն
atomakayan

Հայաստանը սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ 300 միլիոն դոլարի վարկային միջոցների տրամադրման հարցով: Ինչպես այսօր հայտնեց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, այդ միջոցները ուղղվելու են Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգմանը: ՀԱԷԿ-ի վերանորոգումը սկսվելու է 2017 թվականի գարնանը և տևելու է կես տարի: Վերանորոգման արդյունքում ատոմակայանի կյանքը կերկարի մինչև 2026 թվականը: