Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերը բացի հակառակորդից այլ խնդիրներ էլ ունեն (տեսանյութ)

Հասարակություն
nkar00002

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղն անընդհատ գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ, սակայն գյուղացիների կյանքը դժվարացնում է ոչ միայն հակառակորդի չդադարող կրակոցները, այլև այն, որ նրանք անգամ, եթե մշակեն այգիները միևնույն է, բերքը չեն կարողանալու իրացնել. «Չենք կարողանում մեր ստացած բերքը վաճառել, շուկա չկա , ոչ բանջարեղեն ենք կարողանում վաճառել , ոչ անասունը»,- ասաց գյուղի բնակիչ Էմմա Հարությունյանը։ Նույն գյուղի բնակիչ Լաուրա Սազնանյանը հիշեցում է, որ սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Կառավարության խոսքերն ու խոստումներն այդպես էլ գործի չեն վերածվում. «Պարարտանյութ չունենք , ցանելու ցորեն, գարի չունենք և ամեն ինչ թանկ է»։