Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուրզա օձ` դպրոցի մոտ

Հասարակություն
Macrovipera_lebetina_obtusa

Օգոստոսի 11-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի մուտքի մոտ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: