Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեկարգվել են մայրաքաղաքային 3 ստորգետնյա անցումներ

Հասարակություն
0031

Ստորգետնյա հետիոտնային անցումները հետիոտնի համար գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիս ամսին մեկնարկել էին Երեւանի թվով 3 ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքները: Ըստ այդմ, բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երեւանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտն անցումը, Մյասնիկյան պողոտայի հարեւանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտն անցումը եւ Ալեք Մանուկյան փողոցում`ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտն անցումը: Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, ֆասադային ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման,ինչպես նաեւ հղկվել է երեսպատված բազալտե պատերի մակերեւույթը: Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեք շահագործվում են: Գետանցումների նորոգման աշխատանքները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: