Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը գնում է ԵՏՄ առանց Ղարաբաղի.սա պետք է մի քիչ մարսել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar000015

«Երեկվա հանդիպումը հետագա պրոցեսների վրա դրական ազդեցություն կունենա, համոզված եմ, որ այս սուր վիճակը չի մնա, համենայն դեպս մոտ ապագայում»,-   անդրադառնալով երեկվա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Ըստ նրա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը շատ կարեւոր էր հակամարտող կողմերի համար: Պարոն Մարգարյանը կարեւորում է նաեւ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ Ալիեւից լսել, որ նա հարցը ուզում է խաղաղ ճանապարհով լուծել։ Սակայն ըստ նրա կային նաեւ անհասկանալի կետեր. «Ինձ համար անհասկանալի էր այն հայտարարությունը, որ ինչպես ասաց Հայաստանի նախագահը ԵՏՄ առանց Ղարաբաղի է մտնում, ինչու էր այդ հղումը եւ արդյոք այդ հղման համար էր այդ հայտարարությունը արվել, սա պետք է մի քիչ մարսել». Ընդգծեց պարոն Մարգարյանը։ Հանդիպումից զատ պարոն Մարգարյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչից սկսվեց այս սահմանային լարվածությունը։ Նա բացառում է այլ երկրների ճնշումը Ալիեւի վրա, ավելի շուտ նրան առիթ էին տվել վերջին շրջանում Հայաստանի հեղինակության անկումը։ Ալիեւին թվում էր կհաջողվի Հայաստանում խուճապ առաջացնել եւ պարտադրել սեփական պայմանները, սակայն նա պարտված դուրս եկավ։ Իսկ ինչ վերաբերվում է վերջերս մեր գերու սպանությանը Ադրբեջանում, պարոն Մարգարյանը նշեց, որ մենք չպետք է լռենք եւ դրանով պետք է զբաղվեն մի շարք կազմակերպություններ։Այն  հարցին, թե արդյոք Ռուսաստանի  դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն նաեւ Հայաստանի վրա, ԲՀԿ խմբակցության պատգամավորը ասաց, որ հաշվի առնելով Հայաստանի վիճակը նրանք Հայաստանից ոչինչ չեն պահանջի։