Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին -Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
786643dbb701cee686289f52f4b9d446

Ի՞նչ տվեց Սոչիում տեղի ունեցած Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին -Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումը ԼՂ հիմնախնդրի բանկցային գործընթացին Լրատվամիջոցներին հետեւող մեր քաղաքացիները հասկացել են.«Ոչինչ էլ մեզ չտվեց, էնտեղ նորություն չկա», - ասաց մեր համաքաղաքացիներից մեկը։   Սերժ Սարգսյանի խոսքում հստակություն եւ խստություն էր պակասում՝ կարծում է մեր քաղաքացիների մի մասը։   Ժողովուրդը սեփական երկրում ապրելու համար պետք է միայն ապավինի իր ուժերին՝ Սոչիի եռակողմը հանդիպումից հետո եզրակացրել են ոմանք.« Սերժը ոնց որ վախենում է Ալիևից, խի՞ չի ասում, ինչ էս ուզում մեզանից, դա մեր տարածքն է», - նշեց քաղաքացիներից մեկը։   Մեր քաղաքացիների զգալի մասը համոզված է, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը չի դադարեցնի հրադադարի ռեժիմի խախտումները, հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի դեռ կշարունակի լարված մնալ։ Այս իրավիճակում Սոչիից հետո Սերժ Սարգսյանի արձակուրդի մեկնելը մեր քաղաքացիներից շատերին մեղմ ասած զարմացնում է. «Երկիրն ես վիճակում ո՞նց կարելի է թողնել գնալ», - նկատում է մեկ այլ քաղաքացի։