ՕԵԿ-ը ստու՞մ է (տեսանյութ)
ՕԵԿ-ն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կսպասեն դատարանի որոշմանը։ Այսօր երկար բանակցելուց հետո որոշեցին կողմերը։ Չնայած համաձայնությանը՝ Ագրարային համալսարանի աշխատակազմը շարունակում է պնդել, որ համալսարանի տարածքում գտնվող ՕԵԿ-ին պատկանող շենքում ոչ մի շինարարություն չի կարող լինել։ «Եթե նրանք պնդում են, որ շինարարությունը օրինական է, ինչու չեն ներկայացնում շինարարության նախագիծը և թույլտվությունը։ Ինչքանով մենք տեղյակ ենք մի քանի ամիս առաջ նրանք տուգանվել են շենքում շինարարություն անելու համար։ Այո, ժամանակին մեր ռեկտորատը տվել է թույլտվություն այդտեղ շինարարություն կատարելու, բայց միայն մեզ հետ համաձայնելուց հետո »,-տեղեկացրեց Ագրարային համալսարանի պռոռեկտոր Դանիել Պետրոսյանը։ Դանիել Պետրոսյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ի այն հայտարարությունը, թե երեկ ցանակապատ են նետել Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի վրա, որի հետևանքով նրանք վնասվել են, սուտ է։ «Հովհաննես Մարգարյանը ոչ թե ճաղավանդակների տակ էր, այլ տապալված ճաղավանդակների վրա կանգնած հոխորտում էր, հայհոյում, գոռգոռում, իսկ Հեղինե Բիշարյանը կանգնած մոտ 200 տղամարդու դիմաց մատ էր թափ տալիս ու գոռում,թե այստեղ կին է խոսում, տղան էլ կողքից հայհոյում էր »,-պատմեց պռոռոեկտորը։ Դատականի նիստը տեղի կունենա սետեմեբրի 9-ին, Վարչական դատարանում։