Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որսորդությունը կնպաստի բանակի զագացմա՞նը

Հասարակություն
2JH8jqLF71s

«Որսորդության զարգացումը Հայաստանում կբերի դրական առաջընթացի»,- այս մասին այսօր հայտարարեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության նախագահ Էդուարդ Սարիբեկյանը: Նրա խոսքով՝ այն կօգնի երիտասարդներին մինչ բանակ գնալը ծանոթանալ զենքին և ինչու չէ գումարներ կբերի պետբյուջե և կզարգացնի տուրիզմը Հայաստանում. «Դա ձեռնտու է նաև տնտեսությանը , որովհետև այդ որսը կազմակերպելու համար մարդիկ արտոնագրեր են ձեռք բերում, որոշակի ծախսեր են կատարում՝ վառելիքից մինչև փամփուշտ, զենք, հանդերձանք գնում: Այս ամենը կաթիլ-կաթիլ որոշակի տոկոս են ապահովում ապրանքաշրջանառության և դրամաշրջանառության համար, որը բերում է նաև տնեսական աճի»: Բանախոսը նաև անդրադարձավ այն կենդանիներին, որոնց որսն արգելված է, սակայն որսագողությունը շարունակվում է. «Արգելված է արջի, բեզուարյան այծի, այծյամի, կատվազգիների, մուֆլոնի որսը, սակայն պետք է նշել, որ որոշ տեղերում բեզուարյան այծի քանակն ավելացել է»: