A
A
Եզդիները փակել են փողոցը (տեսանյութ)
Հայաստանաբնակ եզդիները կառավարության շենքի մոտ պահանջում էին, որպեսզի վարչապետն իջնի եւ լսի իրենց։ Վարչապետն այդպես էլ ներքեւ չիջավ, իսկ եզդիներն փակեցին կառավարության շենքի հարակից՝Ամիրյան–Նալբանդյան փողոցը: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ անելուց հետո, կառավարության շենքից դուրս եկավ Գուրգեն Դումանյանը, ով վստահեցրեց, որ վարչապետը կառավարության կողմից 50.000 դոլլար է փոխանցվելու` Իրաքի եզդիներին օգնելու համար։ Այժմ ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են եւ պահանջում են, որ օգնություն ցուցաբերեն եզդիներին։