Մեղրի և հատապտուղների փառատոնը յուրովի հրավեր է զորակից լինելու Բերդ համայնքին (տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքը կրկին իր հյուրընկալ դռները կբացի օգօստոսի 17 ին կայանալիք Մեղրի և հատապտուղների փառատոնին։ Փառատոնը հանդիսանում է այն հիմնական ծրագրերից մեկը, որի նպատակն է Բերդի տարածաշրջանի հոգևոր և տնտեսական զարգացմանը խթանելը։ Փառատոնը կազմակերպում են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, Վերածննդի երիտասարդների հիմանադրամի, «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության և Բերդի ռեսուրս կենտրոնի համագործակցությամբ։ Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքերով փառատոնի նպատակնե է Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելը, տուրիզմը զարգացնելը և ոչ միայն։ Ըստ նրա հատկապես այս տարի փառատոնը ունի շատ մեծ նշանակություն. « Տարածաշրժանի ժողովուրդը պետք է զգա, որ բոլորս նրանց կողքին ենք և այս փառատոնը յուրօրինակ հրավեր է զորակից լինելու Բերդ համայնքին և տարածաշրջանին»։ Փառատոնի նպատակներից է նաև ներկայացնել Տավշո աշխարհի բարիքները, հիմնականում ավանդական մեղվաբուծությունը, պահածոյագործությունը։ Ինչպես նաև փառատոնին ներկայացվելու են արվեստի և արհեստի գործեր։ Փառատոնը այս տարի յուրահատուկ շուքով է կազմակերպվելու և կազմակերպիչները հրավիրում են բոլորին ներկա գտնվելու փառատոնին, որտեղ լինելու է նաև համերգային ծրագիր և հետաքրքիր միջոցառումներ, խաղահրապարակներ և այլն։ Ըստ պարոն Չոբանյանի վերջին սահմանային իրադարձությունները չեն խանգարի փառատոնի կայացմանը։