Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի հաճախ ցավակցական հեռագրեր են ուղարկում (տեսանյութ)

Հասարակություն
oAC0fkT3Mzs

Եթե նախկինում փոստերում հերթեր էին հեռագրեր ուղարկելու համար, ապա այսօր հեռագրերից օգտվում են հազվադեպ եւ, ցավոք, միայն տխուր առիթներով՝ ցավակցելու համար: Այսօր ավանդական հեռագրերին նաեւ փոխարինում են Լյուքս եւ Դելյուքս հեռագրերը, որոնք ուղարկվում են համակարգչով: Մինչեւ 1996 թվականը հանրապետության փոստերում օրական միջինը 20.000 հեռագիր էր գրվում, իսկ այսօր ամսվա ընթացքում դրանց թիվը հասնում է 2000-ի։ Հեռագրի տեքստը հստակ էր, վիրավորական բառեր խստիվ արգելված էին: Այս սկզբունքը պահպանված է նաեւ այսօր: Սովորական հեռագրերը հանրպետության տարածքում տեղ են հասնում 2 ժամվա ընթացքում է, եթե դրանք ուղարկվում են գյուղեր եւ զորամսեր՝ դրա համար 3 ժամ է անհրաժեշտ: Շտապ հեռագրերը պարտավոր են տեղ հասցնել 1 ժամում։ Իսկ արտերկիր ուղարկվող հեռագրերը հասցեատիրոջը հասնում են կախված առաքման տեսակի եւ ժամային տարբերությունից։ Հեառգրի գինը կախված է բառերի քանակից: Խորհրդային տարիների համեմատ այսօր հեռագրի գինը բարձրացել է: Այն պայմանվորված է նաեւ, թե ով է հեղինակը եւ որ երկիր է այն ուղարկվելու: Փոստի աշխատակիցների խոսքերով իրենք հաճախ նաեւ մեր քաղաքացիներին խորհուրդներ են տալիս, թե որ դեպքում արժե կամ չարժե հեռագիր ուղարկել: