Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿ վարչության պետն ազատված չէ աշխատանքից. Արդարադատության նախարար (տեսանյութ)

Հասարակություն
MHM89671

«Հայաստանի կառավարությունը կարևորում է Եվրամիության հետ համագործակցությունը»,- այս մասին այսօր «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական (տերմինալոգիական) կարողությունների զարգացում» Եվրամիության Թվինինգ ծրագրին նվիրված համաժողովին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ այս ծրագիրը կնպաստի  մեր երկրի դատական համակարգի բարեփոխմանը։ Ի դեպ, նախարարն անդրադարձավ նաև քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատման մասին մամուլում տարածված լուրերին և նշեց, որ վերջինս ազատված չէ աշխատանքից. «Եթե ծառայության ղեկավարը ժամանակավորապես բացակայում է, ապա պարտականություններն իրականացում է համապատասխան տեղակալը: Ոչ, նա ազատված չէ աշխատանքից»,- պարզաբանեց նախարարը: