Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թողել են հողաթափերն ու փախուստի դիմել

Հասարակություն
shoesoffatdoor

Ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնում էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ է նկատել: Կասկածելով, որ տնից գողություն է կատարվել, բացել է մուտքի դուռը, ներս մտել և հյուրասենյակում հանդիպել Գետամեջ գյուղի նախկին բնակիչ Առաքել Մ.-ին և ոմն Կարենի` հյուրասենյակի պահարանի իրերը տակնուվրա անելիս: Տանտիրոջը տեսնելով` անկոչ հյուրերը դիմել են փախուստի` տանը թողնելով իրենց հողաթափերն ու աքցանը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունք: