Գյուղացին հնարավորություն ունի ավելի մատչելի պարարտանյութ ձեռք բերել
Բիոլոգիական նոր պարարտանյութերն արդեն Հայաստանում են։ «Արմեն Բիոթեք » ՍՊԸ ընկերության փոխտնօրենը վստահեցնում է՝ իրենց ներկայացրած 2 ապրանքատեսակներում բացակայում են քիմիական նյութերը, այն կենսաբանական է, բույսին տալիս է ֆոսֆոր ու ազոտ։ Ապրանքը հասանելի է ՀՀ ողջ տարածքում, ինչպես նաև ԼՂՀ-ում: Ի տարբերություն քիմիական պարարտանյութների բիոլոգիական պարարտանյութեր ավելի մատչելի են. «Մեկ տուփը փոխարինում է 3 պարկ քիմիական պարարտանյութին, իսկ մեկ պարկն արժե 6-7 հազար դրամ, կարելի է եզրահանգել, որ 1 –ով փոխարինում ենք 3 պարկի«,-ասաց ընկերության խորհրդական Վարդան Գրիգորյանը։ Ֆերմերներն « Ֆոսֆազոտ» օրգանական և կենսաբանական պարարտանյութը և «Ալաքազոտ Փլաս» հեղուկ կենսաբանական պարարտանյութը կարող են ձեռք բերել ցանկացած գյուղատնտեսական սերմեր և պարարտանյութեր վաճառող խանութներից։