Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ ուսանողների ֆորումը» դատապարտում է անընդունելի մարդկանց նշանակումը

Հասարակություն
0bc187c57a4ce7321124086efb6fb392

Օրերս ՀՊՏՊ ուսխորհրդի արդեն իսկ նախկին նախագահ Սևակ Խաչատրյանը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր: «ԱՈւՖ» ՈւՄ դեռևս դեկտեմբեր ամսին անդրադարձել էր ՀՊՏՊ ուսխորհրդի և վերջինիս նախագահի լկտի պահվածքին` Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ: Պարզվում է, ինչպես եղել է ԵՊԼՀ նախկին ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանի դեպքում, այնպես էլ հիմա ՀՊՏՀ-ում նոր հաստիք է ավելացվել: Հասմիկ Ափյանը նշանավեց ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական, իսկ Սևակ Խաչատրյանը՝ ուսանողության հետ աշխատանքների գծով պրոռեկտոր: Դա այն դեպքում, երբ Հ. Ափյանի նշանակումից ամիսներ առաջ, նույն Ափյանի դեմ բուհի ուսանողությունն ավելի քան 2000 ստորագրություն էր հավաքել, իսկ Սևակ Խաչատրյանը, մեղմ ասած, վատ համբավ ունի ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլ նաև ողջ ուսանողության, երիտասարդության և հասարակության շրջանում: «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին և ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել: «ԱՈւՖ» ՈւՄ-ը խստիվ դատապարտում է ուսանողության կողմից անընդունելի մարդկանց նման պաշտոնների նշանակումը, ովքեր չեն կարող ներկայացնել և պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները տվյալ ուսումնական հաստատություններում: Վերջիններս առաջնորդվել և շարունակում են առաջնորդվել միայն ու միայն կուսակցական շահերով: «ԱՈւՖ» ՈւՄ-ը ԿԳՆ-ից պահանջում է ձեռնարկել համապատասխան քայլեր, քանի որ նման անձանց պաշտոնների նշանակելը կարող է հանգեցնել վերջիններիս ամենաթողության: Այս իրավիճակը ևս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: