A
A
«Միկա» մարզահամալիրը հարկադիր աճուրդի է հանվել
«Միկա» մարզական կոմպլեքսը երեկ հարկադիր աճուրդի է հանվել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից տեղեկանում ենք, որ մարզահամալիրի մեկնարկային գինը 9 045 000 000.0 դրամ է: Նշենք, որ աճուրդի վերջնաժամկետ է սահմանված սեպտեմբերի 4-ը: Մարզահամալիրը ձեռք բերելու առաջարկներ դեռ չկան: Հիշեցնենք, որ «Միկա»-ն պատկանում է գործարար Միքայել Բաղդասարովին: