Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԵՄ ԵՄ»-ը` Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
dem-em3

«ԴԵՄ ԵՄ»-ի կարծիքը հաշվի չի առնվել, հակառակ դեպքում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն այլ տեսք կունենար: Վստահեցնում է նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Նա չի կիսում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե օրենքի նոր լրամշակման ժամանակ հաշվի են առել քաղաքացիական հասարակության կարծիքը. «Դուք որոշում կայացնող եք մեր անունից: դուք իրավունք չունեք, ձեր խոսեքերով` 80 տոկոսը դեմ լինելով, որոշում կայացնել լրիվ այլ բան»:   Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել էր, որ կառավարությունը չի կարող նման բարդ հարցի ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի. «Ես կարծում եմ՝ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել: Կարծում եմ՝ այս առումով մենք ուրիշ ակնկալիք չպետք է ունենանք, առավել ևս ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր»: