Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները հարվածել են իրար

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում վթար է տեղի ունեցել, վարորդները վիճաբանում և հարվածում են իրար: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Հալաբյան փողոցում գտնվող այգու դիմաց միմյանց հետ վիճաբանել են 1985 թ. ծնված Վահան Ա.-ն և 1953 թ. ծնված Լևոն Գ.-ն, որի ընթացքում Լևոն Գ.-ն ձեռքով հարվածել է Վահան Ա.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիքներ տվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: