Մատչելի բնակարաններ՝ պետական ծառայողներին
ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: Կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմա¬կերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով: Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ բնակիչներին իրազեկելու, գրանցման կարգին ու պայմաններին ծանոթացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքի www.mud.am գլխավոր էջում բացվել է նոր պատուհան «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» անվանումով: Պատուհանում պարբերաբար կտեղադրվեն վերջին նորություններն ու թարմացումները: Ի դեպ, բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-56-43-16 հեռախոսահամարով: Քաղաքաշինության նախարարություն