Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Վարդանյանի որդին դատարանում հանդես եկավ վերջին խոսքով. Առավոտ

Հասարակություն
Davit-nist

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Դատարանում Դավիթ Վարդանյանը հանդես եկավ իր վերջին խոսքով, որի ժամանակ նա մեկ անգամ եւս նշեց, որ ինքը մաքսանենգ ճանապարհով չի հաշիշ տեսակի թմրանյութը ձեռքբերել, այլ Ագարակ քաղաքում եւ զղջում է կատարածի համար: Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: «Ես այն ձեռքբերել իմ օգտագործման համար, Ագարակ քաղաքում, զղջում եմ իմ արածի համար, իմ ընտանիքին խայտառակ անելու համար: Էդ պրոբլեմը ես ունեցել եմ Ամերիկայից, բայց այս մոտ մեկ տարին կալանավայրում շատ բան եմ ունեցել մտածելու եւ կյանքը շարունակելու եմ առանց դրա: Ես մաքսանենգություն չեմ արել, սահմանը ոչ մի բան չեմ անցկացրել, իմ սումկայում բան չի եղել, ինչ եղել է՝ Ագարակ քաղաքում է եղել»:   Ամբողջական հոդվածը` այստեղ