A
A
Կարգապահական վարույթ՝ տղայականով խոսելու համար. Փաստինֆո
Փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ հարուցված կարգապահական վարույթը դեռ ընթացքի մեջ է: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը: Նրա խոսքով` երկամսյա ժամկետում կպատրաստվի եզրակացությունը, իսկ վերջնական որոշումը կկայացվի առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Այլ կերպ ասած՝ թու՞յլ է տվել արդյոք Ռուբեն Բալոյանը կարգապահական խախտում, թե՝ ոչ, պարզ կդառնա միայն ամիսներ անց, երբ վարույթի ավարտին կհաստատվի կամ կհերքվի մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե փաստաբանն իր գործընկերոջ` Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին արել է՝ «Արա', ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե՝ որպես փաստաբան» արտահայտությունը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում