Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի մասնակիցների անունները

Հասարակություն
evratesil

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կկայանա սեպտեմբերի 14-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ` Երեւանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ: Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները. 1. Նարեկ Վարդանյան- «Աշուն» 2. Մերի Քոչարյան- «Չի կարելի» 3. Էլինա եւ Արման- ‘’Galaxy’’ 4. Կարեն Օհանյան եւ Միկա- ‘’Shine out’’ 5. Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)- ‘’People of the sun’’ 6. Միկա- «Մանկության խորհուրդ» 7. Mery M- ‘’#Peace’’ 8. Յունա- ‘’Walk around’’ 9. Srbuhi feat. DDJ- «Զուռնա» 10. Սյուզի Հարությունյան- ‘’I dream’’ Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ եւ Ուկրաինա: Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին