A
A
Գյուղապետը խղճի ձեռքը կրակն է ընկել (տեսանյութ)
Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանն իր իսկ խոսքերով՝ խղճի ձեռքը կրակն է ընկել։ 352 բնակիչ ունեցող գյուղում բոլորն իրար ծանոթ ու բարեկամ են. ինչպե՞ս ստիպի նրանց հարկերը վճարել։ Իր աչքով է տեսնում, թե ինչպես են շատերը օրվա ապրուստը դժվարությամբ հոգում։ Գյուղապետը մարդկային հատկանիշները մի կողմ դնել ու զուտ ի պաշտոնե աշխատել չի կարողանում։ Լոռու մարզի Շամուտ գյուղում հարկերի հավաքագրումն իրականացվում է մոտ 80 տոկոսով, այնինչ միայն 100 տոկոսի դեպքում գյուղապետը կարող է կառավարության աջակցությամբ որևէ ծրագիր իրականացնել գյուղի համար։ Մանրամասները՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում