Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարը կողաշրջվել է

Հասարակություն
timthumb.php_1

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 15 կմ-ում, «Ամեգաս» ՍՊԸ-ին պատկանող ՄԱՆ մակնիշի 960 LL 62 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Հ.) բեռնատարը թեքվել է, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: