Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ ԱԻՆ. մատանին դուրս չի գալիս մատից

Հասարակություն
matani

Սեպտեմբերի 8-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի մատանին դուրս չի գալիս մատից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատի խումբը: Փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Մ. Մ.-ին (ծնվ. 1985թ):   Սեպտեմբերի 7-ին, ժամը 22.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերված տան տիրոջ՝ Վ.Կ.-ի (ծնվ. 1964թ.) դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Վ.Կ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:   Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էստոնական փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի վատ ինքնազգացողություն, ընկել է բնակարանում և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան և շքամուտքում անօգնական վիճակում հայտնաբերել Զ. Օ.-ին (ծնվ. 1929թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 7 շենքի բակում «Օպել վեկտրա» մակնիշի 28 ՕՕ 572 պ/հ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման, վարորդը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ վարորդի ժամանումը, այնուհետև փակել են գազի փականը:   ԱԻՆ