Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին 570 000 եվրո է տվել. Փաստինֆո

Հասարակություն
mied

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը: «Այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի կողմից խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին համարժեք փոխհատուցում»,- ասաց նա` հավելելով, որ թեև ԵԴ-ն բավարարել է միայն 570 000 եվրոյի պահանջը, բայց սա ևս ՀՀ-ի նման երկրի համար բավական մեծ գումար է: Ի դեպ, այս գումարը գոյացել է ընդհանուր առմամբ 49 վճիռների բավարարման արդյունքում: Իսկ փոխհատուցման ամենամեծ չափը, որը ԵԴ-ն պարտադրել է ՀՀ-ին վճարել իր քաղաքացիներին, եղել է 120 000 եվրոյին համարժեք դրամ: Արտյոմ Սեդրակյանը համեմատության համար բերեց մի շարք երկրների օրինակներ, որտեղ ԵԴ վճիռներով փոխհատուցված գործերի գումարները կազմել են մի քանի միլիոն եվրոյին համարժեք ազգային արժույթ: Ավելին՝ այստեղ