Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդի սթափությունը հենց տեղում որոշող նոր սարքեր (տեսանյութ)

Հասարակություն
w3IcetU1P7o

Հերթական նորամուծությունը ճանապարհային ոստիկանությունում. վարորդի սթափությունը հենց տեղում որոշող նոր սարքեր Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվեց նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը: Սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Մնում է հուսալ, որ այս նոր սարքավորումները սթափության կոչ կլինեն կարգազանց վարորդների համար… Մանրամասները՝ տեսանյութում: