Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կլինի Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարողի հետ (տեսանյութ)

Հասարակություն
56f9bffe48033ae61a7eeb721bed2ef8

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթեւոսյանը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ։Այդուհանդերձ ՔԿՀ վարչակազմը չի դիմում դատարան՝ նրան պատժից ազատելու հարցով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Չղջիկներ» ջոկատի հրամանատար Գագիկ Մաթեւոսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂ մարտական գործողություններին, կորցրել է ձախ աչքը։ Իսկ քրեակատարողական հիմնարկում վատացել է նաեւ աջ աչքի տեսողությունը։ Աջ աչքի տեսողության սրությունն արդեն դարձել է 0,05։ «Արդյոք Հայաստանում ժամանա՞կն է վերականգնել մահապատիժը»,-հարց է տալիս Արթուր Գրիգորյանը եւ ավելացնում, որ ՔԿՀ-ն դարձել է այն տեղը, ուր մարդուն բերում են եւ հետ չեն տանում։ Գագիկ Մաթեւոսյանը երկրորդ խմբի հաշմանդամ է։ Նա իր ներկայացուցչի միջոցով դիմել է նաեւ Արդարադատության նախարարին՝ պատժի հետագա կրումից ազատելու հարցը լուծելու համար, սակայն որեւէ պատասխան առայժմ չկա։ Պաշտպանը չի ցանկանում հարցը քաղաքականացնել։