Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Գեւորգյան. «Առաջին գծում կռված տղաների առջեւ դռներ են փակվում» (տեսանյութ)

Հասարակություն
cba7ad1146e9f09955dc7762afeb3160

«Երդվյալ ազատամարտիկների միությունը» չի կարողանում համագումար անցկացնել։ Նրանց տարածք չեն հատկացրել։ Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ով միության նախագահն է։ «Հողի տերը մենք ենք, հարգելի իշխանություններ, բայց շինությունների տերը դուք եք։ Համագումարը կանցկացնենք, կամ Ազատության հրապարակում, կամ Հանրապետության հրապարակում»,- ասաց նա։ Վերջինս հայտարարեց, որ համագումարին հրավիրելու են ՀՀ երեք նախագահներին՝ «հարգարժան Լեւոն Տեր- Պետրոսյանին, հարգարժան Ռոբերտ Քոչարյանին, հարգարժան Սերժ Սարգսյանին եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին»։ ԱԺ պատգամավորը ցավով է նշում, որ պատերազմական տարիներին առաջին գծում կռված տղաների առջեւ դռներ են փակվում եւ չեն կարողանում համագումար անցկացնել։