A
A
«Տաքսիստները պատրաստ են բանտ նստել» (տեսանյութ)
«Հարկերի մասին» օրենքի նախագծի քննարկման համար ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն արտահերթ նիստ է ուզում։ Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ կդիմեն բոլոր քաղաքական ուժերին՝ ստորագրահավաք անցկացնելու եւ արտահերթ նիստ հրավիրելու համար. «Ձեւաթուղթ կվերցնենք այդ նպատակով ու ձեզ հետ, պարոն Սահակյան, կքննարկենք օրն ու կարգը: Պետք է օր առաջ անցկացնել արտահերթ նիստ՝ լրամշակելով նախագիծն ու «Հարկերի մասին» օրենքը, ամբողջական լուծենք խնդիրը, որպեսզի առանց դատարանի որոշման հնարավոր չլինի բռնագանձել քաղաքացու ունեցվածքը: Սա թող չլինի ՕԵԿ առաջարկը, այլ մեր ընդհանուրինը»: