Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր տատիկները չգիտեն, որ թմրանյութից են բլիթ պատրաստում (տեսանյութ)

Հասարակություն
bb26865608c23dcd8637cfc2e7420aff

Մեր տատիկները գյուղերում կանեփի սերմերից տարբեր տեսակի բլիթներ ու սննդամթերք են պատրաստում, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, որ դա թմրանյութ է ու չի կարելի աճեցնել: Այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը` անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Նա պատկերավոր նկարագրեց այդ իրավիճակը. «Հանկարծ հայտնվում է ոստիկանն ու տատիկին ասում` դու կատարել ես քրեորեն պատժելի արարք` «Քրեական օրենսգրքի» 273 հոդվածով նախատեսված:Այս տատիկն ասում է` ինչո՞ւմն է դա արտահայտվում, ասում են նրան` ապօրինի ես ցանել, իսկ տատիկին ասում է` ո՞րն է օրինական ցանելու կարգը, ոստիկանը կդժվարանա դրան պատասխանել»: Պարոն Ավետիսյանը հիշեցնում է` պատահական չէ, որ այն կոնվենցիաները, որոնք մեր երկիրը ստորագրել է, մեր առաջ պարտավորություններ են դնում` օրենսդրության մակարդակով մշակել կարգ` այդ բույսերը օրինական ցանելու ու աճեցնելու մասին: