Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«3 միլիոնանոց ազգը 131 բուղա դեպուտատ է պահում». Ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Marine-akcia

Հաշմանդամություն ունեցող օդաչուները եկել էին Կառավարության շենքի մոտ՝ Հովիկ Աբրահամյանին իր խոստումը հիշեցնելու համար։ Վարչապետը խոստացել էր հաշմանդամ օդաչուներին ընդունել, բայց այդպես էլ խոստումը չկատարեց։ Օդաչուները կրկին պահանջում էին հատկացնել թոշակները, որը չեն ստանում արդեն ութ տարի։ Պատճառաբանությունը մեկն է՝ բյուջեում գումար չկա։ «Հարց է ծագում՝ բյուջեում ինչո՞ւ փող չկա։ Որովհետեւ թալանել են ավազակները։ 3 միլիոնանոց ազգը 131 բուղա դեպուտատ է պահո՞ւմ, ընդամենը 10 դեպուտատ է աշխատում էնտեղ, մնացածը կնոպկա սեղմող են»,- ասում է օդաչու Սեյրան Սարգսյանը։ Օդաչուները նկատում են, որ կառավարությունը անընդունելի մարտավարություն է որդեգրել՝ չկա մարդը, չկա խնդիրը։ Փոխհատուցում չստացած 120 օդաչուից այսօր կենդանի է մնացել է 55-ը։ Բյուջեում փող չկա նաեւ Հյուիսային պողոտայի նախկին բնակիչների համար, որոնց տները 11 տարի առաջ կառուցապատող ընկերությունները գնել են շուկայականից 3 անգամ ցածր գնով։ Բնակիչները պահանջում էին մնացած գումարը։ «Վախացնելով, ծեծելով, ջարդելով մեզ տնից հանեցին։ Մեր հարցը չեն լուծում, իսկ իրենք աշխարհը ման են գալիս, թող 2 անգամ ման չգան, մեր պարտքերը տան։ Սաղ Սերժի ասածն է. ասում է՝մի լուծեք, չեն լուծում»,-նշում են Հյուսիսային պողոտայի բնակիչները։ Բնակիչների բողոքին ինչպես միշտ կառավարությունից ոչ ոք չարձագանքեց։