Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում պահաջում են գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի հետաքննության մասին զեկույցը. panarmenian.net

Հասարակություն
amn

Նյու Յորքում կանցնեն հիշատակի միջոցառումներ՝ նվիրված 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 13-ամյակին: Ի հիշատակ գրեթե 3 հազար զոհերի ԱՄՆ-ում նշվում է Հայրենասերի օրը, որը նաև այլ անվանում ունի՝ Հիշողության ու ծառայության ազգային օր: Այսօր ԱՄՆ-ում խոնարհվում են բոլոր պետական հաստատությունների դրոշները: Նախագահ Օբաման առաջարկել է ԱՄՆ նահանգապետերին մասնակցել հիշատակի արարողություններին: Տեղի ժամանակով առավոտյան 08:46 ժամին, երբ առաջին ինքնաթիռը մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակը, լռության րոպե կհայտարարվի: Հարազատները կսկսեն ընթերցել 2983 զոհվածների անունները, գրում է Ռոսբալտը: Անունների հրապարակումը կընդհատվի լռության ևս մի քանի րոպեներով. 09:03-ին, երբ երկրորդ ինքնաթիռը մխրճվեց ԱՀԿ հարավային աշտարակի մեջ, 09:37-ին, երբ ահաբեկիչները գրոհեցին Պենտագոնը, 09:59-ին, երբ փլուզվեց հարավային աշտարակը, 10:28-ին՝ երբ փլուզվեց հյուսիսային աշտարակը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին 19 ահաբեկիչներ, որոնք կապված էին «Ալ Քայիդայի» հետ, բաժանվելով 4 խմբի, գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ: Խմբերից յուրաքանչյուրն ուներ առնվազն մեկ անդամ, որը թռիչքային պատրաստություն էր անցել: Ահաբեկիչները երկու ինքնաթիռներն ուղղեցին ԱՀԿ աշտարակների վրա, որոնք գտնվում էին Նյու Յորքի Մանհեթենի հարավային մասում: American Airlines 11 չվերթն իրականացնող ինքնաթիռը բախվեց WTC-1 հյուսիսային աշտարակին, իսկ 175 United Airlines չվերթը՝ WTC-2 հարավային: Արդյունքում երկու աշտարակները փլուզվեցին, լուրջ ավերածությունների պատճառ դառնալով շրջակայքում: Երրորդ ինքնաիթռը՝ 77 American Airlines չվերթը ուղղվեց Պենտագոնի ուղղությամբ: 93 United Airlines չվերթի ուղևորներն ու անձնակազմը փորձեցին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, սակայն ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մերձակայքում: 19 ահաբեկիչներից բացի գրոհների արդյունքում զոհվեց 2977 մարդ 57 երկրից, ևս 24 –ը համարվում են անհետ կորած: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Պատասխանատվությունը գրոհների համար ստանձնեց «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը: Ահաբեկչությունից 13 տարի անց գաղտնի է մնում ԱՄՆ Ազգային հանձնաժողովի 2002 թ. հրապարակված զեկույցի մի մասը: Խոսքը 28 էջի մասին է, որոնք Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի պահանջով առգրավվեցին ու պահպանման հանձնվեցին ԱՄՆ Կոնգրեսին: The New Yorker-ը բերում է հայտնի «9/11 հանձնաժողովի» անդամ կոնգրեսականների կարծիքը, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու գաղտնի հատվածի հետ: «Այնտեղ թաքցնելու ոչ մի բան չկա ազգային անվտանգության տեսակետից»,-վստահեցնում է հանրապետական կոնգրեսական Ուոլթեր Ջոնսը Հյուսիսային Կարոլինայից: Ըստ նրա, գաղտնի պահվող էջերը վերաբերում են առաջին հերթին Բուշ կրտսերի ու նրա վարչակազմի հարաբերություններին Սաուդյան Արաբիայի հետ: Դեմոկրատ կոնգրեսական Սթիվեն Լիչը Մասաչուսեթսից պնդում է, որ գաղտնի նյութերը «վկայում են այն մասին, որ մի շարք սաուդյան իրավաբանական ու ֆիզիկական անձիք ևս առնչություն ունեն «Ալ Քայիդայի» գրոհին ԱՄՆ դեմ: Ավելին՝ այստեղ