Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միխայիլ Շվիդկոյ . «Ուզում եք Ադրբեջանը ԱՄՆ-ից զենք գնի՞» (տեսանյութ)

Մշակույթ
lO-LxuTwsMM

«Այսօր աշխարհը մեծ է, սահմանները բաց են և մարդիկ ընտրության իրավունք ունեն», -համոզված է Պուտինի ներկայացուցիչ` Միխայիլ Շվիդկոյը , ով այսօր Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի հյուրն էր: «Մենք էլ կարող ենք ընտրել միմյանց և հակառակը, որևէ պարտադրանք չկա»։ Շվիդկոյը խոսեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների այն խորը արմատների մասին, որն իր կարծիքով խաթարելը դյուրին գործ չէ: Ընդգծեց հատկապես խորհրդային տարիների փոխազդեցություններն ու որպես օրինակ բերեց բարեկամության սիմվոլ դարձած՝ Արամ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա Ալեքսանդր Գրիգորյանին էլ անվանեցին՝ ներկայիս կենդանի սիմվոլ: Շվեդկոյը խոսեց նաև ոչ կոմերցիոն նախագծերի աջակցության կարևորության մասին, ասելով՝ « Փոփ աստղերը իրենց ճանապարհը դեպի Մոսկվա հեշտ են գտնում, մինչդեռ Ազգային օպերայի ներկայացումները կամ ասենք կամերային նվագախմբի համերգներ նախաձեռնելը պետական աջակցության մեծ կարիք ունեն»: Խոսեց նաև 2015թվականին, Եղեռնի տարելիցի հետ կապված միջոցառումների մասին և վստահեցրեց, որ այդ ամենը շատ լավ է, բայց միայն այս տարեթվերով ապրել հարկավոր չէ, պետք են նաև առօրյա շփումներ: «Այսօր լեզուն ավաղ չեն սովորում Դոստոևսկի կամ, ասենք, Մատենադարանի ձեռագրերը կարդալու համար , լեզուն ավելի կիրառական նշանակություն է ձեռք բերել»: Այս մտքի հետ ազատ դեմոկրատ Խաչատուր Քոքոբելյանը կատեգորիկ համաձայն չէր : «Բայրոնը հայերերն սովորեց, որ Նարեկացի կարդա, - ասաց պատգամավորը, և ընդհանրապես կենացների մակարդակով խոսելը միմյանց հետ սխալ է »: Հայ-ռուսական հարաբերությունների համար, նրա կարծիքով խոչընդոտ են հանդիսանում քաղաքական սխալ մոտեցումները: Հատկապես վրդովված էր Լևոն Հայրապետյանի խնդրով , և այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում: «Ես կարող եմ և չպատասխանել այս հարցերին , ասելով, որ սա քաղաքական միտվածության հարցեր են, այնինչ ես մշակույթի մարդ եմ»: