Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գտնել «Հորս արեւ»-ի քաղաքակիրթ տարբերակը. Ինչ աղցան ենք ուտում մենք

Հասարակություն
884c364cb2c00179ec0b57344b72d59e

Գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներում աղցանների վրա պարտադիր մակնշում գոյություն չունի, գրված չէ, թե այն ինչ բաղադրություն ունի եւ երբ է արտադրվել: Այսօր այս մասին ահազանգեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա հիշեցնում է, որ աղցանները սառնարանային պայմաններում կարող են պահել քսանչորս ժամ, սակայն սուպերմարկետներում հին աղցանը խառնում են նորի հետ եւ իրացնում: Տիկին Հակոբյանը նշեց, որ «Սթար» սուպերմարկետներում եւս մշտապես այդպիսի խնդիրներ էին առաջանում. «Աստված իրենց հետ, փակվեցին, ավելի լավ»: Ասոցիացիան պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի սուպերմարկետներին պարտադրվի նշել, թե որ օրվա արտադրանքն է. «Նախկինում գրվում էր «Հորս արեւ» կամ «Ազնիվ խոսք»՝ ճիշտ քաշ է, դա մեզ պետք չէ»: Հրուշակեղենի վրա եւս սուպերմարկետներում արտադրման եւ սպառման վերջնական ժամկետ գոյություն չունի: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ ավելացրեց, որ գումար է տրամադրվում Սննդամթերքի անվտանգության տեսչությանը, որ անորոշ ծագում ունեցող մթերք չվաճառվի, սակայն իրենք մոնիթորինգն անցկացնում են առանց վարձատրվելու: Երկու բանախոսները ցանկանում են բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ աղցաններից, կիսաֆաբրիկատներից օգտվում են մեր երիտասարդները, որոնք մեր պետության վաղվա տերերն են: Առաջիկայում նրանք ցանկանում են վերահսկողություն իրականացնել նաեւ դպրոցներում: