Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասա ով է կարգազանցը և ազատվիր պատասխանատվությունից (տեսանյութ)

Հասարակություն
06e81a77d7901264fdf7840e74a4a03f

Ֆինանսների նախարարության համար անհասկանալի է փոքր տնտեսվարողների բողոքը։ Զարգացած երկրներում ամրագրված է՝ գործարքները պետք է փաստաթղթավորվեն: «Վաղուց արդեն ժամանակն է, որ մեր հանրապետությունում մենք սկսենք գործարքների համատարած փաստաթղթավորումը»,- ասում է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Այն, որ խոշոր տնտեսվարողները խաբում են պետությանը, հնչում է նաեւ Վարչապետի շուրթերից։ Հարկահավաք կառույցի համար դա նույնպես նորություն չէ, սակայն տնտեսվարող հսկաների դեմ անզոր են։ «Մի գուցե և գիտենք, բայց դրա համար մեզ իրավական հիմք է հարկավոր, որպեսզի օրենքով նախատեսված պատասխանատվությունը կիրառենք»,- նշում է Վախթանգ Միրումյանը։ Փաստաթղթավորումից հետո նախկին 3,5 տոկոս հարկման շեմը կնվազի՝ հասնելով 1 տոկոսի։ Առանց փաստաթուղթ գործունեություն իրականացնելու դեպքում սահմանված է պատիժ։ Օրենքի հենց այս դրույթն էլ փոքր և միջին ձեռներեցներին փողոց է դուրս բերել։ Անհրաժեշտ փաստաթուղթ չստանալու դեպքում փոքր տնտեսվարողները կարող են ազատվել պատասխանատվությունից, հատուկ այդ նպատակով Հարկային ծառայությունում ստեղծվել է էլեկտրոնային հարթակ։ «Պարզապես գրանցում կատարի, թե որտեղից ես վերցրել այդ ապրանքը, ումից, այսինքն ով է այդ տնտեսվարող սուբյեկտը, որը փաստաթուղթ չի տրամադրել և վերջ՝ հարկային մարմինն այլևս ձեր հետ գործ չունի», - վստահեցնում է փոխնախարարը։ Հարկային մարմինը խոստանում է՝ գրանցում կատարած տնտեսվարողի ինքնությունը բացարձակ գաղտնի կպահվի։ Ավելին՝ տեսանյութում