Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է նավաստի Կարեն Դանիելյանը

Հասարակություն
karen

Մահացել է «Կիլիկիա» առագաստանավի նավաստի, լրագրող, կինոռեժիսոր Կարեն Դանիելյանը։ «Կիլիկիա»-ի նավապետ Կարեն Բալայանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, Սեւանա լճի ափին։ Կարեն Դանիելյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից, նա 66 տարեկան էր։ Կարեն Բալայանը ասաց, որ 2005 թվականին Կարեն Դանիելյանը սրտի վիրահատություն է տարել. «Բայց նա այս ընթացքում երբեք չի բողոքել առողջականից։ Մեզ հետ ճամփորդության է եկել եւ երբեք չի տրտնջացել»։ Կարեն Դանիելյանի համար «Կիլիկիա» նավում նավաստի լինելը հոբբի էր։ Նա մինչեւ կյանքի վերջ զբաղվել է իր մասնագիտությամբ։ Նա դասավանդում էր Գիտությունների ազգային ակադեմիայում։ Թե երբ տեղի կունենա վերջին հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունը՝ դեռ որոշված չէ։