A
A
Ականը տեղափոխվել է անվտանգ տարածք
Սեպտեմբերի 27-ին ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի մոտակայքում նկատվել է ականանման առարկա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է, որը տեղափոխվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Ուշիի բաժանմունք: ԱԻՆ