Հայ աղջկա ստեղծագործական միտքը նրան կտանի Քեյփ Թաուն
Այսօր ընտրվեց Red Bull Doodle Art ցուցահանդեսի լավագույն խզբզարտը։
Նկարի հեղինակը Անահիտ Հովհաննիսյանն է, ով հոտեմբերի 22-24-ը Հայաստանը կներկայացնի Հարավաֆրկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսին, մինչ այդ անցնելով դիզայներական դասընթացներ։
Եզրափակիչ նկարների մրցույթին լինելու են 20–ից ավելի երկրներ։ Հաղթողը կդառնա Red Bull–ի 2015-2016թթ–ի դիզայներ։
Հայաստանում կազմակերպված այս մրցույթի նպատակն էր երիտասարդության մեջ բացահայտել նկարելու տաղանդ ունեցողներին։ Պարտադիր չէր, որ մրցույթի մասնակիցը լիներ նկարիչ։ Այստեղ կարեւորը տարբերվելն է, օրիգինալ մտքերն ու դրանք ճիշտ տեղ հասցնելը. «Կարեւորը, որ նկարես։ Անգամ դասի ժամանակ արված խզբզած նկարները կարող են լինել հետաքրքիր»,–ասում են մասնակիցները։
Նշենք, որ այս մրցույթն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։
