Աստղերին. «Ներեցեք, չեմ կարող էլիտար պայման ապահովել» (տեսանյութ)
«Հայտնիները՝ հանուն կենդանիների» ֆոտոնախագծի շրջանակում լուսանկարիչ Գոռ Իսկանդարյանը հանրությանը հայտնի մարդկանց է լուսանկարել կենդանիների հետ։ Լուսանկարիչն ասում է. «Պետք է պահպանել կենդանիներին, որպեսզի հետո ուշ չլինի»։ Նախագծի աջակից Մամիկոն Խուրշուդյանը նշում է, որ ոչ բոլոր հայտնի անձինք են համաձայնել մասնակցել ակցիային։ «Ներեցեք, որ Ձեզ համար չենք կարող ապահովել էլիտար պայմաններ։ Կուզեի, որ որոշ մեր աստղեր, ավելի ճիշտ՝ աստղիկներ, իրենց վիրահատած քթերը մի քիչ ցած իջեցնեին ու հասկանային, որ նման միջոցառումներին մասնակցությունը կարևոր է»,-ասում է Խուրշուդյանը։ Ի դեպ, այս նախագծի հեղիանկները հոկտեմբերի 4-ին Մաշտոցի պուրակում տեղի կազմակերպում են համերգ՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա առիթով։ Դրան կմասնակցեն կենդանասեր աստղերը։